Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր դիմել է իր քաղաքացիներին չմեկնել Ռուսաստան՝ վերջին շաբաթների և ամիսների ընթացքում երկրի որոշ հատվածներում, այդ թվում՝ Մոսկվայի շրջանում, անօդաչու թռչող սարքերի հարձակումների աճի պատճառով․ RussianMirror-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Reuters-ը:
Ինչպես պարզաբանել է ԱԳՆ-ն, անօդաչու սարքերի հարձակումները դեռ լուրջ նյութական վնասներ չեն պատճառել, իսկ Մոսկվայի շուրջ պաշտպանական համակարգը զգալիորեն ընդլայնվել է։
Այնուամենայնիվ, Գերմանիայի ԱԳՆ-ի տվյալներով, հասարակական տրանսպորտի վրա հարձակումներ դեռևս հնարավոր են։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ իբր Գերմանիան ազատագրել է ԱՄՆ-ը։ ՌԴ Անվտանգության խորհուրդը գերմանացի քաղաքական գործչի խոսքերն անվանել է կեղծավորություն։
0Comments