Շրթունքների համար դիմակներ
Ձեր շուրթերը փամփլիկ ու հյութեղ կդառնան, եթե դուք կանոնավոր կերպով դրանց վրա դիմակներ քսեք։ Դրանք մեծ ջանքեր չեն պահանջում ու շատ հեշտ են պատրաստվում։ Սակայն առավելագույն արդյունքի հասնելու համար ձեզնից համբերություն է պահանջվում։ Դիմակները պետք է քսել ամեն օր մի քանի ամիս շարունակ։ Ձեզ ենք ներկայացնում շրթունքերի մեծացման համար ամենաարդյունավետ դիմակները
- թթվասերային. վերցրեք 1 թեյի գդալ թթվասեր ու 0․5 թեյի գդալ բուսական յուղ, հավելեք 3 կաթիլ կիտրոնահյութ
- կաթնաշոռային. վերցրեք մեկ թեյի գդալ յուղոտ կաթնաշոռ ու խառնեք 1 թեյի գդալ սերուցքի հետ
- սերուցքա-մեղրային. 1 թեյի գդալ սերուցքը խառնեք կես թեյի գդալ հեղուկ մեղրի հետ
Ցանկացած դիմակ քսելուց առաջ պետք է մի քանի անգամ ողողել բերանը՝ մեկ տաք, մեկ սառը ջրով։ Դա արվում է արյան շրջանառությունը շրթունքներում լավացնելու համար։ Դիմակը պահեք 20 րոպե, որից հետո զգուշորեն լվացեք ու շրթունքներին կրեմ քսեք։
Շուրթերի համար վարժություններ
Եթե չեք ուզում շուրթերը մեծացնել բիոգելով, կարող եք դիմել վարժությունների օգնությանը, որոնց արդյունքը երկար չի սպասեցնի։ Բավական է ընդամենը երեք հասարակ բայց արդյունավետ վարժություն անել, դրանց հատկացնելով օրական 15 րոպե, ու ձեր շուրթերը ուռուցիկ ու սեքսուալ կդառնան։
Վարժություն 1. Շուրթերը առաջ ձգեք ՝ ասես արտասանում եք «Օ» տառը։ Շրթերը նման դիրքով ֆիքսեք 5 վայրկյան։ Թուլացրեք շուրթերը ու կրկնեք վարժությունը 10 անգամ։
Վարժություն 2. Արտաբերեք «Ու» տառը, ուժեղ լարելով մկանները։ 5 վայրկյանից լիցքաթափվեք, հանգստացեք մի քիչ ու կրկնեք վարժությունը 10 անգամ։
Վարժություն 3. Փորձեք շրթերով ցույց տալ «8» թիվը։ Այդ դիրքով պահեք մի քանի վայրկյան։ Հինգ վայրկյան ընդմիջումից հետո կրկնեք վարժությունը առնվազն 10 անգամ
Շուրթերի մերսում
Շուրթերի ամենօրյա մերսումն արդեն մեկ ամսից ցույց կտա իր արդյունքները։ Այս պրոցեդուրան շատ ժամանակ չի խլի։ Առավել արդյունավետ են համարվում
- Մերսում ատամի խոզանակով. Ձեզ պետք կգա ատամի փափուկ խոզանակ։ Այն թրջեք ու շրնաջաձեւ շարժումներով մերսեք շրթերը։ Շատ ուժեղ մի տրորեք ՝ շուրթերի մաշկը շատ նուրբ է ու կոշտ, անզգույշ շարժումներից կարող է վնասվել։
- Սառույցով մերսում. Թանզիֆի մեջ փաթաթեք մի կտոր սառույց ու դրանով մի քանի րոպե տրորեք շրթերը։ Այսպես դուք կլավացնեք արյան ներհոսքը, ինչի շնորհիվ էլ շուրթերի ծավալը կմեծանա։
- Մերսում սկրաբով. Շուրթերին քսեք մանր սկրաբ ու թեթեւ շրջանաձեւ շարժումներով մերսեք։ Արդյունքում դուք կունենաք ոչ միայն գեղեցիկ, այլեւ թարմ մաշկով շուրթեր։
Շուրթերի համար դեկորատիվ կոսմետիկա
Շուրթերի ծավալը մեծացնելու համար կարելի է օգտվել նաեւ հատուկ կոսմետիկայից։ Կոլագենով կամ սիլիկոնով շրթներկեր, փայլեր, արյան շրջանառությունը լավացնող միջոցներ, որոնց բաղադրության մեջ կան մենթոլ, չիլի ու կոճապղպեղ։
0Comments