5500-ից ավելի արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել

Մանրամասներ
անձնագիր

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 5500 անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

«Դեկտեմբերի 25-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացրել է 6724 անձ, որից 5510-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն»,- հայտնեցին ՄՔԾ-ից։

Այսպիսով, մեկ ամսում մոտ 1100-ով ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը։

Հավելենք, որ ներկայացված վիճակագրության մեջ անչափահասները ներառված չեն։ Երբ ծնողները քաղաքացիություն են ստանում, նրանք օրենքի ուժով այդ քաղաքացիությունը ձեռք են բերում զուտ անձնագրավորման ճանապարհով։ Մինչև 18 տարեկան անձանց դեպքում հավելյալ գործընթացներ անցնելու կարիք չկա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 28-ի տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 6338 արցախցի։ ՀՀ քաղաքացիություն ստացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4394 անձ։