Հայաստանում 2024 թվականի առաջին կիսամյակում միայն Պարեկային ծառայության ուժերով, այսինքն` չհաշված ճանապարհներին տեղադրված ստատիկ արագաչափ սարքերը, արձանագրվել է արագության գերազանցման մոտ 41 հազար իրավախախտում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 4 հազարի համեմատ, այսինքն` գրեթե տասն անգամ ավելի:
Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Արձանագրվել է ոչ սթափ վիճակում վարելու մոտ 10 հազար փաստ՝ նախորդ տարվա 7500-ի դիմաց, կամ մոտ 25 տոկոսով ավելի, ինչպես նաև արձանագրվել է չամրակապված վիճակում տրանսպորտային միջոց վարելու մոտ 86 հազար փաստ` անցած տարվա 25 հազարի համեմատ, կամ գրեթե երեք անգամ ավելի:
Բացի այդ` վարելու ընթացքում հեռախոսակապից օգտվելու համար արձանագրվել է մոտ 14 հազար իրավախախտում, ևս մոտ 12 հազարը` վարելիս ծխախոտային արտադրանք օգտագործելու համար: Արձանագրվել է հետիոտնի կողմից ՃԵԿ խախտման մոտ 17 հազար դեպք` անցած տարվա 10 հազարի համեմատ:
0Comments