Մերձավանում հնչած կրակոցների գործով ձերբակալվածներ կան

Մանրամասներ
դեպք

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հնչած կրակոցների գործով ձերբակալվածներ կան։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։

«2 անձ է ձերբակալվել»,– նշել են  ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ այս գիշեր կրակոցներ են հնչել Մերձավանում, կա մեկ զոհ։ Ըստ ԶԼՄ–ների՝ կրակոցները հնչել են Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ, սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է։