Ճապոնացի ճանապարհորդը, որը ցանկանում էր հեծանվով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, զոհվել է Պերուում

Նշվում է, որ 31-ամյա երիտասարդը հարավամերիկյան պետություն էր հասել հուլիսի 31-ին, իսկ օգոստոսի 4-ին Գուադալուպիտո քաղաքում նրան է հարվածել բեռնատարը

Ճապոնացի ճանապարհորդ Ֆումիհիկո Սատոն, որը հեծանվով շուրջերկրյա ճանապարհորդության էր մեկնել, զոհվել է Պերուում՝ բեռնատարի բախման հետևանքով, հայտնում է japantimes.co.jp-ն: 

Նշվում է, որ 31-ամյա երիտասարդը հարավամերիկյան պետություն էր հասել հուլիսի 31-ին, իսկ օգոստոսի 4-ին Գուադալուպիտո քաղաքում նրան է հարվածել բեռնատարը: 

Ֆումիհիկո Սատո

Մեքենայի վարորդը ձերբակալվել է: Ոստիկանությունը պարզում է կատարվածի բոլոր հանգամանքները:

Ֆումիհիկո Սատոն տարրական դպրոցում ուսուցիչ է աշխատել: Նախորդ տարի նա լքել է աշխատանքը և հեծանվով շուրջերկրյա ճանապարհորդության մեկնել: Նա նաև բլոգ է վարել երեխաների համար: