ՀԱՊԿ-ի հանդեպ Երեւանում կուտակված հարցերի փոխզիջումային հանգուցալուծումները կարելի է գտնել բանակցությունների միջոցով դաշնակիցների շրջանում, ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք ի զորու ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ ՀԱՊԿ գծով դաշնակիցների շրջանակում եւ համատեղ, գործընկերաբար գտնել փոխզիջումային հանգուցալուծումներ կուտակված բոլոր հարցերի վերաբերյալ։ Ի դեպ, այդ հարցերում եւս ինքնիշխան ընտրությունը մեր հայ գործընկերներինն է»,- ասել է Կոպիրկինն ի պատասխան այն հարցի, թե ինչպիսին է այն բանի հավանականությունը, որ Երեւանը վերջնականապես դուրս կգա ՀԱՊԿ-ից, եւ ինչ հետեւանքների կարող է դա հանգեցնել։
2024թ. փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
0Comments