Աշխարհը փոխվում է, և Հայաստանը պետք է անցնի քաղաքական տուրբուլենտության այս շրջանը
Իլոն Մասկի հայտարարությունը՝ «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնի» փակման անհրաժեշտության մասին, ցույց է տալիս, որ ըստ Մասկի աշխարհում այլևս տեղ չկա անարդյունավետ, թանկ և անօգուտ կառույցների համար։ Ինչպես այս մեդիաօջախներն են կորցրել իրենց նշանակությունը ԱՄՆ-ի համար, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը վերածվել է անպետք և վնասակար գործոնի Հայաստանի համար։
Ի տարբերություն նրա,ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2008-2018 թվականներին Հայաստանը տարել է համաշխարհային քաղաքական ու տնտեսական տուրբուլենտության միջով՝ պահպանելով կայունություն և ազգային շահեր․
2008 – Համաշխարհային ֆինանսական ճգնաժամ
2008 – Ռուսաստան-Վրաստան պատերազմ
2011-2012 – Եվրագոտու ճգնաժամ
2014 – Ուկրաինական ճգնաժամ և պատժամիջոցներ
2016 – Ապրիլյան պատերազմ, որտեղ հաղթեց Հայաստանը
Սա է իրական առաջնորդությունը, երբ երկիրը տանում ես ոչ թե դեպի քաոս ու պարտություն, այլ դեպի կայունություն և հաղթանակ։
Այսօր աշխարհը կրկին վերափոխվում է, իսկ Հայաստանը մնացել է Փաշինյանի քաղաքական ճահճի մեջ։ Ժամանակն է գիտակցելու, որ երկիրը պետք է վերադարձնել արհեստավարժ առաջնորդների ձեռքը, այլ ոչ թե թողնել պոպուլիստների ձեռքում, որոնց կառչած մնալը երկիրը միայն տանում է կործանման։
Հենրիխ Դանիելյան
0Comments