Հակաիրանական գործողություն է սպասվում, պետք է պատրաստ լինենք Սյունիքում դիմակայելու

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Ի՞նչ կապ ունի Արցախի հարցում ի՞նչ բանակցություններ են տարվել, Փաշինյանն է եկել իշխանության ու հայտարարել, որ իր կետից է սկսում, ինչն էլ հանգեցրել է պատերազմի։ Իր արածի և չարածի համար թող պատասխանատվություն վերցնի, մնացածի պատասխանատվության մասին չպետք է մտածի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։

«Բանավեճի հրավիրելու նպատակը ճշմարտության վերհանումը չէ, այլ կոնկրետ քաղաքական շահերի սպասարկումն է, հետևաբար՝ արդարացված էր նախագահների բանավեճի մասնակցելը։ Դա պոպուլիստական հերթական քայլն էր»,- ընդգծեց Մելիքյանը։

Խոսելով արտաքին խնդիրներից, Մելիքյանը նշեց, որ Իրանի վիճակը խառն է, ներսում խժդժություններ են ծավալվում, նրա համոզմամբ, Թրամփի ընտրվելուց հետո Իրանի դեմ գործողություններ են իրականացվելու․

«Հակաիրանական գործողություններ են լինելու, Սյունիքի հարցում պետք է պատրաստ լինենք պաշտպանության, դիմակայելու բռնի ուժի ճնշմանը։ Իրանի խնդիրը դրվելու է սեղանին, մեծ ռեսուրս է կուտակվում ներքին և արտաքին գործողություն կամակերպելու համար»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։