Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97%-ը ՌԴ-ի հետ էր, հիմա այդպես չի կարող լինել՝ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով։ Այդ մասին Փաշինյանն ասել է «Հանրային ռադիոյի» եթերում.
«Մենք պետք է հասկանանք՝ ում հետ իրատեսորեն կարող ենք ունենալ ռազմատեխնիկական և պաշտպանական բնույթի հարաբերություններ»,- նշել է նա։
Փաշինյանը, խոսելով դիվերսիֆիկացիայի մասին, ասել է, թե պետք է հասկանալ՝ ի՞նչ է նշանակում այդ եզրույթը․ «Օրինակ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե չենք ունենալու։ Վրաստանի հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե՞ չենք ունենալու։ Միացյալ Նահանգների հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե՞ չենք ունենալու։ Ռուսաստանի հետ մեր անվտանգային հարաբերությունները փոխվելո՞ւ են, թե՞ չեն փոխվելու, ո՞նց են փոխվելու։ Հիմա մենք մնո՞ւմ ենք ՀԱՊԿ-ի անդամ, թե չենք մնում
0Comments