Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ:
Այդ մասին հայտնում են դեսպանությունից։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ ողջունել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ստորագրել այդ փաստաթուղթը՝ նպաստելով տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը:
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԻԻՀ երկկողմ օրակարգի՝ հանրային դիվանագիտությանն առնչվող հարցերին, կարևորել այդ ուղղությամբ փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
0Comments