Սպիտակ տունը «Ամերիկայի ձայն»–ին մեղադրել է արմատական քարոզչության մեջ

Մանրամասներ
ամն

Սպիտակ տունը «Ամերիկայի ձայն»–ին մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ արմատական քարոզչության և տեղեկատվության տարածման մեջ։

«Ամերիկայի ձայն»–ի երկարամյա աշխատակից և Սպիտակ տան նախկին թղթակից Դեն Ռոբինսոնը մասնավորապես գրել է, որ հետևել է գործակալության և նրա լրագրողներից շատերի գործունեությանը և եկել այն եզրակացության, որ այն, ըստ էության, վերածվել է ամբարտավանությամբ լի ձախ հայացքներով խարդախ գործողության։ Նրա խոսքով՝ «Ամերիկայի ձայնը» միշտ ձգտել է խուսափել լրագրողական չափանիշների խախտման համար պատասխանատվությունից:

Ինչպես պնդում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից` «Ամերիկայի ձայն»–ի աշխատակիցներին հրահանգվել է ՀԱՄԱՍ–ին և նրա անդամներին ահաբեկիչներ չկոչել` բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մեջբերումներ են անում: Բացի այդ, պարբերականի լրագրողները Թրամփի դեմ տեղեկություններ են հրապարակել և օրինակներ բերել, որոնք, Սպիտակ տան կարծիքով, վկայում են հակաամերիկյան քարոզչության մասին:

Ավելի վաղ «Ամերիկայի ձայն»–ի տնօրեն Մայքլ Աբրամովիցը հայտնել էր, որ բոլոր 1300 աշխատակիցներին ուղարկել է հարկադիր պարապուրդի: Reuters–ն իր հերթին հայտնել էր, որ «Ազատություն» ռադիոկայանը նույնպես դադարեցնում է աշխատանքը։