Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ է նշանակել։ Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է գեներալ-մայոր Անդրեյ Գնատովը, որը նախկինում եղել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, հայտնում է РБК-Украина-ն՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տելեգրամյան ալիքին հղումով։
Մասնավորապես, հայտնի է դարձել, որ գեներալ-մայոր Անդրեյ Գնատովի առաջ մի շարք խնդիրներ են դրվել։
«Բարձրացնել Ուկրաինայի զինված ուժերի ուղղահայաց կառավարման, մասնավորապես կորպուսի կառուցվածքի վերակազմակերպման և ներդրման գործընթացում, Գերագույն գլխավոր հրամանատարի որոշումների կայացման և իրականացման արդյունավետությունը, ինչպես նաև զորքերի պլանավորման և ղեկավարման գործում մարտական փորձի ներդրումը»,- ասվում է հաղորդման մեջ։
Միաժամանակ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Բարգիլևիչը, որը զբաղեցնում էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, կշարունակի պաշտոնավարել որպես Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ։
«Ուկրաինայի ՊՆ նոր գլխավոր տեսուչը կարևոր առաջադրանքներ է ստացել․ վերահսկել բանակում իրականացվող բարեփոխումների գործընթացները, ստուգել օրենսդրության և պաշտպանության նախարարության համակարգում ընդունված որոշումների համապատասխանությունը՝ հաշվի առնելով զինված ուժերում ձեռք բերած կառավարման մեծ փորձը», - հաղորդում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։
0Comments