Բաքուն քայլ է անում ՀՀ-ի վրա հարձակման համար․ Մարուքյան

Մանրամասներ
կրակոց դիրք

Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ] 

Ադրբեջանը նման հաղորդագրություններ տարածելով հող է նախապատրաստում ՀՀ տարածքի վրա ապագա հարձակման համար, իսկ Հայաստանի իշախանությունները փորձում են մոլորեցնել սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը՝ ստեղծել այն պատրանքը, թե իբր մենք չափազանց մոտ ենք խաղաղությանը։ Նպատակը, ինչպես հասկանում եք, մեկն է՝ վերընտրվելը»: