Սորոսը պատերազմ է հայտարարել Թրամփին. ԶԼՄ

Մանրամասներ
Սորոս Թրամփ

Միլիարդատեր Ջորջ Սորոսի կազմակերպությունը Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ն ընդգրկել են մարդու իրավունքները խախտողների ցանկում։ ԱՄՆ-ն այժմ այդ ցուցակում է՝ Հյուսիսային Կորեայի, Չինաստանի և Ռուսաստանի կողքին: Այս մասին հայտնում է «Царьград»–ը։

«Հաշվի առնելով Թրամփի վարչակազմի հարձակումները ժողովրդավարական նորմերի և գլոբալ համագործակցության վրա՝ CIVICUS-ը Միացյալ Նահանգները ավելացնում է քաղաքացիական ազատությունների վատթարացում ապրող երկրների ցանկում»,– ասվում է CIVICUS կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։

CIVICUS-ը Սորոսի հիմնադրած շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստացել է ավելի քան 3,5 միլիոն դոլարի նվիրատվություն Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներից» 2016-ից 2021 թվականներին:

Մինչ այս հանրապետականներն ու Մասկը հրապարակել էին ամերիկյան USAID գործակալության ֆինանսական օգնություն ստացողների ցուցակը։