Թրամփը կրճատեց «Ազատությունը» և «Ամերիկայի ձայնը» համակարգող գործակալության ֆինանսավորումը

Մանրամասներ
Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով կրճատում է Գլոբալ լրատվամիջոցների կառավարման ամերիկյան գործակալության և մի շարք այլ կառավարական կառույցների ֆինանսավորումը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում։

Նշենք, որ գործակալությունը համակարգում է ԱՄՆ-ի պետբյուջեից ֆինանսավորվող այնպիսի ռադիոկայանների գործունեությունը, ինչպիսիք են «Ամերիկայի ձայնը» և «Ազատություն/Ազատ Եվրոպան» և այլն։

Նշենք, որ մարտի 10-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ վեց շաբաթ տևած վերանայումից հետո ԱՄՆ-ն պաշտոնապես փակում է Միջազգային զարգացման գործակալության` USAID ծրագրերի 83%-ը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հարյուրավոր միլիոններ է ծախսել «անհասկանալի բաների վրա»: