ԱՄՆ փոխնախագահը խոստովանել է, որ Մասկը սխալներ է թույլ տվել՝ պետծառայողների զանգվածային ազատումներ սկսելով

Մանրամասներ
թրամփ վենս մասկ

Ուրբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խոստովանել է, որ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության ղեկավար Իլոն Մասկը «սխալներ» է թույլ տվել՝ դաշնային ծառայողների զանգվածային ազատումներ իրականացնելով, եւ ընդգծել է, որ, իր կարծիքով, կառավարությունում «բազմաթիվ լավ մարդիկ են աշխատում»։

«Իլոնն ինքն է ասել, որ երբեմն ինչ-որ բան ես անում, սխալվում, հետո ուղղում ես: Ես ընդունում եմ սխալներս»,- ասել է Վենսը NBC News-ի հարցազրույցում:

«Ես նույնպես կարծում եմ, որ այդ սխալները պետք է արագ շտկվեն։ Բայց նաեւ լավ տեղյակ եմ, որ կառավարությունում կան շատ լավ մարդիկ՝ շատ մարդիկ, ովքեր շատ լավ աշխատանք են կատարում: Եվ մենք ցանկանում ենք փորձել որքան հնարավոր է պահպանել նրանց, ովքեր աշխատում են կառավարությունում, եւ միաժամանակ հեռացնել նրանց, ովքեր չեն աշխատում»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը։