Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը մանրամասնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսել է ոչ թե նախագահ Դոնալդ Թրամփը, այլ նրա խորհրդական Սթիվեն Ուիտկոֆը, որն ավելի վաղ այցելել էր Մոսկվա:
«Երեկվա օրը խաղաղության առումով արդյունավետ էր։ Դա Սթիվեն Ուիտկոֆն էր, որը խոսել է Պուտինի հետ», - լրագրողներին ասել է Լիվիտը։
Ավելի վաղ Թրամփը «Truth Social» սոցցանցում հայտարարել էր, որ արդյունավետ քննարկում է անցկացվել Պուտինի հետ և ուկրաինական կարգավորման լավ հնարավորությունների մասին կարծիք է հայտնել։ Միևնույն ժամանակ գրառումից պարզ չէ՝ արդյոք տեղի է ունեցել Թրամփի և Պուտինի անձնական զրո՞ւյց, թե՞ խոսքը Ուիտկոֆի շփումների մասին է, որը մարտի13-ի ուշ երեկոյան Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ նախագահի հետ:
0Comments