Ուկրաինայում խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ. Սպիտակ տան մամուլի քարտուղար

Մանրամասներ
Քերոլայն Լիվիտ

Սպիտակ տունն արդյունավետ է համարում Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ մարտի 13-ին անցկացված քննարկումները: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել է, որ միջազգային հանրությունը երբեք այսքան մոտ չի եղել Ուկրաինայում խաղաղության հասնելուն:

«Երեկ ԱՄՆ-ի և աշխարհի համար շատ արդյունավետ օր էր խաղաղության հասնելու առումով։ Մենք երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղությանը», - ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում գրել է, որ մարտի 13-ին շատ լավ և արդյունավետ զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը մարտի 13-ի ուշ երեկոյան ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին, որի միջոցով Ռուսաստանի ղեկավարը տեղեկություններ է փոխանցել ամերիկացի գործընկերոջը: Զրույցի մանրամասները նա չէր հայտնել։

Լիվիտը մարտի 12-ին տեղեկացրել էր, որ ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնացը մեկնել է Մոսկվա՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորումը: