ՌԴ զինուժը մեկ շաբաթում 33 բնակավայրեր է ազատագրել

Մանրամասներ
ՌԴ զինուժ սուջա

ՌԴ զինվորականները մեկ շաբաթվա ընթացքում 33 բնակավայր են ազատագրել ռազմական հատուկ գործողության գոտում և Կուրսկի մարզում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է:

«Վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է 29 բնակավայր՝ Սուջա, Վիկտորովկա, Նիկոլաևկա, Ստարայա Սորոչինա, Լեբեդևկա, Կոսիցա, Մալայա Լոկնյա, Չերկասսկոյե Պորեչնոյե, Ագրոնոմ, Բոգդանովկա, Բոնդարևկա, Դմիտրյուկով, Զազուլևկա, Իվաշկովսկի, Կուբատկին, Կոլմակով, Մարտինովկա, Միխայլովկա, Պրավդա, Յուժնի, Կազաչյա Լոկնյա, Պերվի Կնյաժի, Վտոռոյ Կնյաժի, Զամոստիե, Միրնի, Պոդոլ, Մելովոյ, Գոնչարովկա, ինչպես նաև Սումիի մարզի Նովենկայա բնակավայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունում հստակեցրել են, որ վերահսկողության տակ են վերցվել նաև Դնեպրոէներգիան, Կոստանտինոպոլը, Նովոմարկովոն և Գորկովոն ԴԺՀ-ում: