Արարատի մարզում վրաերթի են ենթարկել 4–ամյա երեխայի

Մանրամասներ
վրաերթ

Այսօր՝ մարտի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 11։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգոր Ս․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Գինեվետ գյուղում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի։

Կայքը գրում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Երեխային նախ տեղափոխել են «Վեդի» բժշկական կենտրոն, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր»։

Վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը պարզվում է։