Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում. ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված «Գազել»-ը Արշակունյաց պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում՝ Շենգավիթի դատարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել տղա երեխայի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է իր գործընկերների հետ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշիկները պայքարում են նրա կյանքի համար։
«Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկներն ու մոտոպարեկները, սակայն վերջիններս երթևեկությունը կարգավորելու փոխարեն վթարի հարևանությամբ գտնվող պատի տակ մեկը պպզած, մյուսները՝ կանգնած «գյալաջի» էին անում, մինչդեռ դեպքի վայրում ոչ մի անվտանգություն չէր պահպանվում, ինչը հղի էր վթարների հավանականությամբ, քանի որ վարորդները չէին հասկանա, որ նշված «Գազել»-ը կանգնած է, քանի որ դեպքի է տեղի ունեցել»,- գրում է կայքը:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Վարդան Մ․-ն է։
0Comments