Այսօր՝ օգոստոսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Մանանդյան փողոցում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, նրան թողնել անօգնական, հեռացել վրաերթի վայրից։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը պարեկները սահմանազատել են։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։
Վրաերթ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ․ հետիոտնը տեղում մահացել է
Մանրամասներ
0Comments