Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել Վրաստանի ընտրանու հետ հանդիպմանը. Ազգերի լիգա

Մանրամասներ
ֆուտբոլ

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Վրաստանի թիմի հետ հանդիպումներից առաջ սկսել է ուսումնամարզական հավաքը:

14 ֆուտբոլիստներ այսօր սկսել են մարզվել։ Երեկոյան նրանց կմիանան դարպասապահ Արսեն Բեգլարյանը, Նաիր Տիկնիզյանը, Էդգար Սևիկյանը և Արթուր Սերոբյանը։ Իսկ վաղը` մարտի 17–ին մարզումներին կմիանա Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը, Ստյոպա Մկրտչյանը։ Մարտի 18-ին թիմին կմիանան Գեորգի Հարությունյանն ու Վահան Բիչախչյանը։

Նշենք, որ մարտի 20-ին և 23-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկու հանդիպում կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ։ Այս զույգի հաղթողը դուրս կգա Ազգերի լիգայի ավելի ուժեղ B դիվիզիոն։ Առաջին հանդիպումը կկայանա Երևանում, պատասխանը՝ Թբիլիսիում։

Հավելենք, որ այս հավաքն ու հանդիպումն առաջինն են մարզիչ Ջոն վան’տ Սխիպի գլխավորությամբ։ 

Հիշեցնենք` փետրվարի 17–ին հայտնի դարձավ, որ Այաքսի և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: