«Գազպրոմ»-ը թուրքական «Բեշիքթաշ»-ին 78 միլիոն եվրո կվճարի

Մանրամասներ

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, Ստամբուլի «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի հետ պայմանագրով, առաջիկա երեք տարվա ընթացքում նրան կվճարի 78 միլիոն եվրո, հայտնում են Թերթը և Taktik Mania-ն։

Պորտալի տվյալներով՝ պայմանագիրը նախատեսում է գործարքի հնարավոր երկարաձգում երկու տարով։ Պայմանագիրը ենթադրում է «Գազպրոմ»-ի տարբերանշանի տեղադրում ակումբի մարզաշապիկների վրա, ինչպես նաև նրանց տնային մարզադաշտի անվանափոխություն:

Այն, որ ռուսական ընկերությունը կարող է ֆուտբոլային թիմի հովանավոր դառնալ, հաղորդվել է դեռ ապրիլին։ «Բեշիքթաշ»-ն այս մրցաշրջանում երրորդն է Թուրքիայի Սուպերլիգայում: