Օդանավի նստատեղի երկու բարձիկ է հայտնաբերվել, որոնք, մասնագետների կարծիքով, «Քարդիֆ Սիթիի» հարձակվող Էմիլիանո Սալայի օդանավից են, որն անհետացել է Անգլիական նեղուցի տարածքում:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, որոնողական աշխատանքներ իրականացնողներն ուսումնասիրել են նեղուցի հարակից ջրային տարածքները: Ափամերձ հատվածում նրանք երկու նստատեղի բարձիկ են գտել նորմանդական քաղաքի մոտակայքում՝ 50 կմ հեռավորությամբ այն վայրից, որտեղ վերջին անգամ նկատվել է օդանավը:
Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը ներկա պահին Եվրոպայում է գտնվում և դրամահավաքի արդյունքում ստացված միջոցներով սեփական հետաքննությունն է սկսել օդանավի հայտնաբերման նպատակով:
Հիշեցնենք, որ Սալան «Քարդիֆ» է տեղափոխվել «Նանտից»: Հունվարի 21-ի երեկոյան հարձակվողը հրաժեշտ է տվել ֆրանսիական թիմի իր խաղընկերներին և մասնավոր ինքնաթիռով մեկնել է Ուելս, սակայն նախատեսված վայրէջքից մոտ մեկ ժամ առաջ ինքնաթիռն անհետացել էր ռադարների տեսադաշտից:
0Comments