Ռուսաստանը և Չինաստանը շահագրգռված են Հարավային Կովկասի կայունությամբ. ՌԴ ԱԳՆ

Մանրամասներ
ռուսաստան ագն

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և նրա չինացի գործընկեր Լյու Բինը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Դիվանագետներն ընդգծել են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հարցում իրենց շահագրգռվածությունը և տարածաշրջանի պետությունների ու նրանց հարևանների համապատասխան ջանքերի կարևորությունը։

Երկկողմ խորհրդակցությունների ուշադրության կենտրոնում են եղել նաև ուկրաինական ճգնաժամին և Մոլդովայում տիրող իրավիճակին վերաբերող գործընթացները:

Կողմերը նշել են ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ ինտեգրացիոն միավորումների գործունեության կարևորությունը Եվրասիայում փոխգործակցության և անվտանգության ճարտարապետության կառուցման գործում։