Դուրս կգանք, երբ իրավիճակն ամբողջությամբ կկայունանա. Շոյգուն հակադարձել է Տոկաևին. Ի՞նչ է կատարվում Ղազախստանում

Մանրամասներ

ա

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահական առաքելությունը կավարտվի այն բանից հետո, երբ երկրում իրավիճակն ամբողջությամբ կկայունանա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն՝ հավելելով, որ դա, իհարկե, կլինի Ղազախստանի իշխանությունների որոշմամբ։

Շոյգուն ասել է, որ այս պահին խաղաղապահները Ղազախստանի տարածքում պահպանում են կարևոր ռազմական, պետական ու սոցիալական նշանակության օբյեկտները։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահն ասել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահները երկրից կսկսեն դուրս գալ հունվարի 13-ից։ Ամբողջական դուրսբերումը տեղի կունենա ամենաշատը 10 օրում։