Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի ԻՆֆանտինոյի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է Ինֆանտինոն:
«Շատ ուրախ էի հյուրընկալել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին Ցյուրիխում ՝ ՖԻՖԱ-ի կենտրոնակայանում, քննարկելու ֆուտբոլի զարգացման նախագծերի ընթացքը և առաջիկա անելիքները: Նախագահ Մելիքբեկյանի ղեկավարությամբ ֆուտբոլը Հայաստանում անշեղորեն զարգանում է: ՖԻՖԱ-ն և ՀՖՖ-ն համագործակցում են տարբեր նախաձեռնությունների շրջանակներում: Հայաստանում բոլորին մաղթում եմ ամենայն բարիք և վստահ եմ, որ այնտեղ ֆուտբոլի ապագան պայծառ է»,-գրել է Ինֆանտինոն:
0Comments