Մեսսին երբեք չի լինի առաջատար. Մարադոնա

Նա միշտ կմնա իր մարզական, ֆուտբոլային ու ընտանեկան աշխարհում

Մեքսիկական «Դորադոս»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի կարծքիով՝ «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չունի առաջատարի որակներ:

«Ամբողջ սրտով սիրում եմ Մեսսիին: Նա հանճար է: Նրան ցանկանում են դարձնել առաջատար, սակայն նա երբեք չի լինի այդպիսին: Մեսին միշտ կմնա իր մարզական, ֆուտբոլային ու ընտանեկան աշխարհում»,- ասել է նա:

ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է ESPN FC-ն: