ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կազմակերպության նախագահական ընտրություններից առաջ ունի 196 ֆեդերացիաների աջակցությունը, հաղորդում է Financial Times-ը:
Ինֆանտինոյի միակ հնարավոր մրցակիցը կարող է լինել Շվեյցարիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Ռամոն Վեգան:
ՖԻՖԱ-ի նախագահ պաշտոնում առաջադրվելու վերջնաժամկետը փետրվարի 5-ն է: ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 5-ին Փարիզում:
Ջանի Ինֆանտինոն 2016-ի փետրվարից է ղեկավարում ՖԻՖԱ-ն: Նախորդ ընտրությունների երկրորդ փուլում նա հավքել է 207 ձայներից 115-ը:
0Comments