«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Իտալիայի Սուպերգավաթի` «Յուվենտուսի» հետ խաղից առաջ բարձր է գնահատել թուրինյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը.
«Կարծում եմ` Կրիշտիանուն վերջին 7 կամ 8 տարում անհավանական խաղացող է դարձել: Նա փոխվել է վերջին տարիներին, հիմա նա իդեալական մեքենա է:
Որքան մեծանում է, ավելի շատ է վազում: Ռոնալդուն անում է ամեն բան, որպեսզի ավելի արդյունավետ լինի և վնասի մրցակցին: Նա տարիքի հետ ավելի ու ավելի լավն է դառնում»,- Գատուզոյի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
Հիշեցնենք` Իսպանիայի Սուպերգավաթի խաղը կկայանա այսօր` հունվարի 16-ին, Սաուդյան Արաբիայում: «Յուվենտուս»-«Միլան» հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 21:30-ին է:
0Comments