«Արսենալն» ամռանը պատրաստվում է 3 նոր ֆուտբոլիստ գնել

Առաջին հերթին «Արսենալը» փնտրում է կիսապաշտպան Աարոն Ռեմսիին փոխարինող

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թարմացնել թիմի կազմը երեք նոր ֆուտբոլիստներով: Ինչպես հաղորդում է Mirror-ը, առաջիկա ամռանը Էմերին հույսը կարող է դնել 45 մլն ֆունտ սթեռլինգ (մոտ 52.3 մլն եվրո) բյուջեի վրա, որպեսզի համալրի կազմը նոր խաղացողներով:

Հաղորդվում է, որ առաջին հերթին «Արսենալը» փնտրում է կիսապաշտպան Աարոն Ռեմսիին փոխարինող, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Յուվենթուս»: Բացի այդ, Էմերին կփորձի գտնել նոր կիսապաշտպանի: «Զինագործները» պլանավորում են ուժեղացնել նաև ձախ պաշտպանի դիրքը:

«Արսենալի» տրանսֆերային բյուջեն կարող է ավելանալ, եթե «Զինագործները» հայտնվեն Չեմպիոնների լիգայում հաջորդ մրցաշրջանում, կամ վաճառեն Մեզութ Օզիլին: