Անհետացած ֆուտբոլիստի որոնումները շուտով կվերսկսվեն

Էմիլիանո Սալայի ինքնաթիռն անհետացել էր հունվարի 21-ին

Ջրասուզակները մոտակա օրերին կվերսկսեն անհետացած ինքնաթիռի որոնումները, որի մեջ գտնվում էր «Քարդիֆի» նորեկը` Էմիլիանո Սալան: Այս մասին գրում է Goal.com-ը: 

Հիշեցնենք, որ Սալան «Նանտ»-ից տեղափոխվել էր «Քարդիֆ»: Հունվարի 21-ի երեկոյան հարձակվողը հրաժեշտ է տվել ֆրանսիական ակումբի իր նախկին թիմակիցներին և մասնավոր ինքնաթիռով ուղևորվել Ուելս: 

Սակայն անհայտ պատճառներով թռիչքից մեկ ժամ անց ինքնաթիռն անհետացել է: Հիշեցնենք, որ ինքնաթիռում են եղել միայն ֆուտբոլիստն ու օդաչուն:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ դադարեցնում է որոնողական աշխատանքները: Ոստիկանության անձնակազմը կարծում է, որ ֆուտբոլիստին և օդաչուին գրեթե անհնար է գտնել: 

Դրանից հետո Սալայի ընտանիքը շուրջ 300 հազար եվրո էր հավաքել անհետացած ինքնաթիռի որոնումները շարունակելու համար: