Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը երկու նոր ֆուտբոլիստ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լոռին» պայմանագիր է ստորագրել հարձակվողական ոճի կիսապաշտպան Վլադիմիր Բաբայանի և մոլդովացի երիտասարդ հարձակվող Ալեքսանդրու Օսիպովի հետ:
21-ամյա Բաբայանի համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Բաբայանը հանդես է եկել «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», «Փյունիկում»: «Լոռի» է տեղափոխվել պորտուգալական «Ալկանենենսե» ակումբից: Վլադիմիրը հանդես է եկել նաեւ Հայաստանի Մ17 հավաքականում:
18-ամյա Օսիպովի համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 5-ը: Օսիպովը «Լոռի» է տեղափոխվել մոլդովական «Շերիֆից»: Ակումբի Մ19 թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Երիտասարդների լիգայի (UEFA Youth League) 3 հանդիպման եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Օսիպովը նաեւ Մոլդովայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստ է: Պատանեկան թիմի կազմում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 23 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ:
0Comments