«Բարսելոնան» պատրաստ է այս ամռանը վաճառել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին։ Կատալոնական ակումբը կքննարկի 130 միլիոն եվրոյին մոտ առաջարկներ, հաղորդում է Diario Sport-ը։
Կոուտինյոյի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Լոնդոնի «Չելսին»։
Ընթացիկ մրցաշրջանում Կոուտինյոն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 43 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
0Comments