Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում այսօր հրապարակվել է կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է ավելի մեծ թվով 22-ի փոխարեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ 30 ֆուտբոլիստի։
Հիմնավորման մեջ նշվում է՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, ֆուտբոլ մարզաձևը Հայաստանում զարգացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմերը համալրել բարձրակարգ ուժեղագույն մարզիկներով՝ Եվրոպայի և աշխարհի փուլային ընտրական առաջնություններին լավագույն ձևով հանդես գալու և մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով:
«Ֆուտբոլի երիտասարդների և մեծահասակների հավաքական թիմերից յուրաքանչյուրի կազմում ընդգրկված են 11 մարզիկներ՝ իրենց փոխարինողներով, յուրաքանչյուր տարիքային խմբում՝ ընդամենը 22 մարզիկ։
Հետևաբար նպատակահարմար է ֆուտբոլի յուրաքանչյուր տարիքային խմբում տարեկան տարկետում տալ 22 մարզիկների փոխարեն 30 մարզիկների»,-ասված է նախագծում։
0Comments