ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ հանդիպել է՝ խոսելու մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին: Այս մասին հայտնում է OK Diari-ի և El Chiringuito-ի լրագրող Էդուարդո Ինդան:
«Զիդանը խոսել է Մբապեի հետ, և ֆուտբոլիստը հայտնել է, որ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հեյլիֆին խնդրել է նրան մնալ: Սա դժվար իրավիճակ է, բայց եթե խաղացողը քայլ անի… Երկու տարի առաջ նա մտադրվել էր տեղափոխվել Մադրիդ:
Գործարքի մեջ կարող են ընդգրկվել երկու մադրիդիստներ` Իսկոն և Խամես Ռոդրիգեսը: Մբապեն «Ռեալի» կազմում կստանա մոտ 40 միլիոն եվրո»,- ասել է Ինդան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մադրիդյան ակումբը Մբապեին համարում է այս տարվա ամառային տրանսֆերային պատուհանի հիմնական նպատակը և պատրաստ է ՊՍԺ-ին վճարել 280 մլն եվրո:
Լրագրողը նշում է նաև, որ Մբապեն այս պահին ևս պատրաստ է հայտնել իր ակումբին, որ հեռանում է:
0Comments