«Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի` «Ռեալի» հետ խաղում դաշտ դուրս կգա հատուկ մարզահագուստով:
Ֆուտբոլիստների ազգանունները կգրվեն նաև չինարեն: Այս կերպ կատալոնական ակումբը որոշել է նշել չինական Նոր տարին:
«Բարսելոնա»-«Ռեալ» գավաթային հանդիպումը կկայանա այսօր «Կամպ Նոու» ստադիոնում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին և կցուցադրվի «Կենտրոն TV»-ի ուղիղ եթերում:


0Comments