Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կնոջ եւ մոր հետ ճաշել է Փարիզի ՊՍԺ-ի ստադիոնի մոտ գտնվող ռեստորանում, գրում է Nouvelles d'Arménie-ն։
Չի բացառվում, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, որի ղեկավարությամբ Մխիթարյանը խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»։
Բրիտանական մամուլը գրել էր, որ գրավիչ առաջարկի դեպքում անգլիական ակումբը պատրաստ է վաճառել Մխիթարյանին։
0Comments