«Բարսելոնան» «Ռեալի» հետ կխաղա չինական հիերոգլիֆներով շապիկով

Այս կերպ կատալոնական ակումբը որոշել է նշել չինական Նոր տարին

«Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի` «Ռեալի» հետ խաղում դաշտ դուրս կգա հատուկ մարզահագուստով:

Ֆուտբոլիստների ազգանունները կգրվեն նաև չինարեն: Այս կերպ կատալոնական ակումբը որոշել է նշել չինական Նոր տարին:

«Բարսելոնա»-«Ռեալ» գավաթային հանդիպումը կկայանա այսօր «Կամպ Նոու» ստադիոնում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին և կցուցադրվի «Կենտրոն TV»-ի ուղիղ եթերում:

հբգվֆդց

 

բգհբտգվֆ