Չեմ հավատում «Մանչեսթեր Յունայթեդի» հաջողություններին երկարատեւ հեռանկարում

Սուլշերի ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» 16 խաղում կրել է միայն մեկ պարտություն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի հավատում, որ անգլիական ակումբի հաջողությունները նորվեգացի Ուլե–Գունար Սուլշերի ղեկավարությամբ երկար կշարունակվեն։

«Երբեմն ֆուտբոլում լինում են արագ դրական փոփոխություններ։ Այդպիսի օրինակ է իմ նախկին ակումբը։ Բայց ես չեմ հավատում այդ հաջողություններին երկարատեւ հեռանկարում։ Սակայն կարճ ժամանակահատվածում դրական արդյունքներ պատահում են»,– պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է The Sun-ը։

Հիշեցնենք, որ Սուլշերի ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» 16 խաղում կրել է միայն մեկ պարտություն՝ 0։2 հաշվով ֆրանսիական ՊՍԺ–ից Չեմպիոնների լիգայում։

Մոուրինյոյի ղեկավարությամբ անգլիական թիմը մրցաշրջանի սկզբնական հատվածում անցկացրած 24 խաղից 10–ում պարտություն էր կրել եւ հեռացվել պաշտոնից դեկտեմբերին։