«Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեն կարող է խնդիրներ ունենալ օրենքի հետ, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել անգլիական Պրեմիեր-լիգայի 22-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի նախորդ օրը, որում լոնդոնցիները սեփական հարկի տակ պարտություն են կրել (0:1):
Իվուարցին պարզել է հաշիվներն իր ընկերուհու` ֆիթնես-մոդելի և ռեալիթի շոուների աստղի հետ, որից նա 5-ամսական երեխա ունի, և վիճաբանության ընթացքում, ամենայն հավանականությամբ, ուժ է կիրառել ու նրան մարմնական վնասվածքներ հասցրել:
Օրյեի տուն ժամանած ոստիկանության աշխատակիցները նրան բերման են ենթարկել` կնոջը ծեծելու կասկածանքով: 26-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է ընդունել իր մեղքն ու բաց է թողնվել:
Հետաքննությունը շարունակվում է:
Նշենք` Օրյեն չէր ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի հայտացուցակում:
0Comments