Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն Փարիզում նվազագույն հաշվով պարտվեց «Բավարիային», հայտնում է ArmSport.am-ը:
Առաջին խաղակեսն անցավ գերմանական թիմի բացահայտ առավելությամբ, սակայն թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում:
Երկրորդ խաղակեսի սկիզբը Գերմանիայի չեմպիոնը նույնպես սկսեց մեծ ակտիվությամբ և 53-րդ րոպեին բացեց հաշիվը:
Գոլի հեղինակ դարձան Կոմանը: Բաց թողած գոլից հետո Գալտեն խաղադաշտ դուրս բերեց Մբապպեին:
Փարիզյան թիմն ակտիվացավ խաղավերջում, իսկ 82-րդ րոպեին լավ գրոհ կազմակերպեցին, սակայն Մբապպեի գոլը չեղարկեց VAR-ը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ:
Թիմերի պատասխան խաղը կկայանա մարտի 9-ին:
0Comments