Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում մրցում են Խորվաթիայի եւ Մարոկկոյի հավաքականները։ Առաջին խաղակեսում 2:1 հաշվով հաղթեցին խորվաթները:
Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Խորվաթիան։ Գերմանական «Լայպցիգի» 20-ամյա պաշտպան Յոշկո Գվարդիոլը դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Լոնդոնի «Տոտենհեմի» 33-ամյա հարձակվող Իվան Պերիշիչը։
Ընդամենը 2 րոպե անց Մարոկկոյի թիմը կարողացավ վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկավ ֆրանսիական «Բրեստի» 23-ամյա պաշտպան Աշրաֆ Դարին (տեսանյութ)։
42-րդ րոպեին Խորվաթիայի երկրորդ գոլը խփեց Զագրեբի «Դինամոյի» 29-ամյա հարձակվող Միսլավ Օրշիչը, որին գոլային փոխանցում կատարեց Սպլիտի «Հայդուկի» 29-ամյա հարձակվող Մարկո Լիվայան (տեսանյութ)։
Ընդմիջում է։
Խորվաթիայի հավաքականը 1998թ․ ԱԱ-ի բրոնզե, 2018թ․ ԱԱ-ի արծաթե մեդալակիր է։ Մարոկկոն ԱԱ-ի կիսաեզրափակիչ հասած առաջին աֆրիկյան եւ արաբական թիմն է։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Խորվաթիան 0:3 հաշվով պարտվել է Ամերիկայի գավաթակիր Արգենտինային, Մարոկկոն 0:2 հաշվով պարտություն է կրել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայից։
0Comments