Իտալիայի Ա Սերիայի հերթական տուրում Թուրինի «Յուվենտուսը» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Լացիոյին»:
Այս խաղում աչքի է ընկել ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը իր խփած գոլով պատմական նվաճման է հասել: Ֆուտբոլիստը դարձել է Ա Սերիայի պատմության ընթացքում 24 տարվա մեջ առաջին խաղացողը, որը 8 անընդմեջ արտագնա խաղում դառնում է գոլի հեղինակ:
0Comments