Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն այսօր այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետևել է Հայաստանի կանանց Մ19 հավաքականի մարզմանը, շփվել պատանի ֆուտբոլիստուհիների հետ:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
«Իմ 7 տարեկան աղջիկն էլ է ֆուտբոլ խաղում, ինձ համար դա նորմալ է: Կցանկանամ, որ մենք ամեն ինչ անենք, որպեսզի ձեզ համար հեշտացնենք ֆուտբոլ խաղալը, ու որ դուք կարողանաք ուրախացնել մեր ազգին»,- ասել է Յուրա Մովսիսյանը:
0Comments