Այսօր Մադրիդում կկայանա «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` հարկերի վճարումից խուսափելու գործով դատական նիստը:
Ֆուտբոլիստը համաձայնել է 18,8 մլն եվրո տուգանք վճարել, հայտնում է Football Italia-ն: Ավելի վաղ Ռոնալդուն պետական գանձարանին արդեն 13,4 մլն եվրո էր վերադարձրել:
Ֆուտբոլիստը նաև 23-ամսյա պայմանական ազատազրկման կդատապարտվի:
Այն պայմանական բնույթ կկրի, քանի որ չի գերազանցում 2 տարին:
Հիշեցնենք` Ռոնալդուն մեղադրվում է 2011-ից 2014 թվականներին` «Ռեալում» հանդես գալու տարիներին, Իսպանիայում հարկերի վճարումից խուսափելու մեջ: Վնասը 14,7 մլն եվրո է գնահատվում:
Դատարանը վերջնական վճիռը կկայացնի մոտ օրերս, հայտնում է BBC-ն:
0Comments