Հայտնի է՝ ում օգտին են քվեարկել Մեսսին, Բենզեման և Մոդրիչը երիտասարդ ֆուտբոլիստի քվեարկությանը

Մանրամասներ
մեսսի

Վերջերս կայացած «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հաղթող ճանաչվեց «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Ըստ Barca Universal-ի՝ Մեսսին քվեարկությունում առաջին տեղը նշել է Յամալին, ինչը դժվար թե որևէ մեկին զարմացնի։

Արգենտինացու վարկանիշում երկրորդ հորիզոնականում է «Բարսելոնայի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Պաու Կուբարսին: Լիոնելի ցուցակում երրորդը նրա հայրենակից Ալեխանդրո Գարնաչոն էր, ով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»:

Լուկա Մոդրիչի լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը՝ Յամալ, Գյուլեր և Ժոաու Նևեշ, իսկ Կարիմ Բենզեմայի տարբերակը՝ Յամալ, Գյուլեր, Գարնաչո։