«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը Իսպանիայի առաջնության ռմբարկուների ցանկի առաջատարներն են:
Մեսսին 17 գոլ է խփել, Սուարեսը` 14:
Լա լիգայի ոչ մի ակումբ ավելի շատ գոլ չի հեղինակել, քան արգենտինացին ու ուրուգվայցին միասին:
Նույնքան գոլ (31) ունեն «Սևիլիան» և «Սելտան»: Մնացած ակումբների գոլերի թիմն ավելի քիչ է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեսսին գոլի հեղինակ է դարձել «Էյբարի» հետ Լա Լիգայի 19-րդ տուրի խաղում: 31-ամյա արգենտինացին Իսպանիայի առաջնության 435-րդ խաղում խփել է իր 400-րդ գնդակը:
Հարձակվողը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվում է հասնել նման արդյունքի:
0Comments